
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սպառազինության որոշ տեսակներ մոտ ապագայում հնարավոր կլինի ներկրելու փոխարեն արտադրել Հայաստանի Հանրապետությունում:
«Մենք պետք է սկսենք մեր ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը: ՀՀ-ն շատ լավ ավանդույթներ է ունեցել այս ոլորտում, և ցավոք սրտի, վերջին տասնամյակներում չի օգտագործել այդ հնարավորությունները: Պետք է մեր ներուժը ուղղենք ՀՀ-ում ռազմարդյունաբերական արտադրանք, սպառազինություն ունենալուն», - ասել է նա։
Տիգրան Կարապետյանը եղել է ֆոտոէլեկտրոնային անկյունաչափերի, հատուկ տեխնիկայի, պոմպային յուղերի և էլեկտրաշարժիչների հավաքմամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ձեռնարկության տնօրեն: