5 սեպտեմբերի 2002 - 19:16 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՋԱՆՔԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Ես շատ բարձր եմ գնահատում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Թյերի Դը` Մոնբրիլյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում շոշափվել է նաեւ անցյալ տարվա սկզբին Փարիզում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների բանակցությունների թեման: «Թեեւ մինչ այժմ հակամարտությունը կարգավորված չէ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ ես հատուկ ընդգծում եմ Ֆրանսիայի գործունեությունը այդ ոլորտում»,- նշել է Ադրբեջանի նախագահը: