2018-ին բանակում մահվան դեպքերը նվազել են 17%-ով

2018-ին բանակում մահվան դեպքերը նվազել են 17%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականին ՀՀ զինված ուժերում մահվան դեպքերը նվազել են 17%-ով, իսկ զինվորական ծառայության հետ կապված դեպքերը՝ 32%-ով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

ՀՀ զինված ուժերում և Արցախի Պաշտպանության բանակում նախորդ տարում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա: 63 զինծառայողից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով է, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել է 23:

11 մահ գրանցվել է ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապ չունեցող 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝ 11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից, 10-ը՝ հիվանդությունից, 4-ը՝ դժբախտ պատահարներից:

2017 թվականին ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Զինված ուժերում 1994 թվականի զինադադարից ի վեր զոհերի ամենացածր թիվը գրանցվել է 2013 թվականին՝ 30, որից 7-ը մարտական կորուստ է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---