Ծառուկյան. Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Մարուքյանին մի երկու բառ ասեմ

Ծառուկյան. Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր  Մարուքյանին մի երկու բառ ասեմ

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խորհրդարանում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ պատասխանել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

«Եկել եմ մեր «կլասիկ» պատգամավոր Էդմոն Մարուքյանին մի երկու բառ ասեմ», - ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի խնդիր չունի նրա հետ:

Նա ասել է, որ եթե որևէ մեկը փորձի վիրավորել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ապա դրա պատասխանը կստանա «դոկումենտալ փաստերի տեսքով»:

Ծառուկյանը նշել է նաև, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցում իրենք թշնամաբար տրամադրված չեն որևէ քաղաքական ուժի դեմ:

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել ընտրությունների նախընտրական մեծ բանավեճ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին համարների միջև: Բանավեճի ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողմից «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանին արված արտահայտությունը ամենատարածված ցիտատներից մեկն է դարձել. երբ ի պատասխան Մարուքյանի նկատառմանը, որ նա «կլասիկ պատգամավոր է», հայտնի գործարարն ասել է՝ «ես քու կլասիկ ցավը տանեմ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---