ԱԺ 11 հանձնաժողովի նախագահների թեկնածուները հայտնի են15 հունվարի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ը կղեկավարեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանինը», և 1-ը՝ «Լուսավոր Հայաստանինը»։ «Իմ քայլը» առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է ներկայացրել Նարեկ Զեյնալյանին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ռուբեն Ռուբինյանին, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի՝ Մխիթար Հայրապետյանին, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի՝ Արման Եղոյանին, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի՝ Անդրանիկ Քոչարյանին, պետաիրավական հարցերի հանձնաժողովի՝ Վլադիմիր Վարդանյանին, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի՝ Վարազդատ Կարապետյանին, տնտեսական հարցերի հանձնաժողովի՝ Բաբկեն Թունյանին։ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները առաջադրել են հետևյալ թեկնածությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ Միքայել Մելքումյան: «Լուսավոր Հայաստանը» Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակներ են ընտրվել «Իմ քայլից» Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Էնֆիաջյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |