Մխիթարյանն անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն16 հունվարի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն։ Այդ մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Չեմ համբերում, թե երբ եմ վերադառնալու մարզադաշտ»,-ասվում է գրառման մեջ: Հենրիխ Մխիթարյանը աջ կոճի վնասվածք էր ստացել դեկտեմբերի 21-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստին կպահանջվի 6 շաբաթ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ: Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |