Ռուբինյան. Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգում են16 հունվարի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մնում են օրակարգում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձանժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Մենք առաջնորդվելու ենք ՀՀ շահերով, ժողովրդի որոշումներով», հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Արման Բաբաջանյանը հիշեցրել է. «Նիկոլ Փաշինյանը դեռևս 2018-ի մայիսին իր ընտրության հաջորդ օրն Արցախում հայտարարեց, որ լիազորված չէ Արցախի անունից բանակցել Ադրբեջանի հետ։ Ֆորմալ առումով Փաշինյանը պահում է իր խոսքը, ցայսօր ոչ մի պաշտոնական հանդիպում չի եղել Ադրբեջանի նախագահի հետ, սակայն մյուս կողմից Հայաստանը շարունակում է արտաքին գործերի նախարարի մակարդակով բանակցել Արցախի անունից։ Այսօր էլ նախատեսվում է նման հանդիպում։ Ի՞նչ եք կարծում՝ Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման մասին»։ Ռուբինյանը պատասխանել է. «Փաշինյանը պահել է իր ասածի տրամաբանությունը։ Իսկ Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված հարցադրումը բազմիցս հնչել է նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, ուզում եմ ասել, որ այն տպավորությունը, թե Երևանը հրաժարվել է դրանց անդրադարձից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում»։ Ինչ վերաբերում է արտգործնախարարությունների բանակցային ֆորմատին, ապա Ռուբինյանը նշել է, որ առաջին խնդիրը բուն բանակցությունների շարունակությունը կամ «ռեստարտը» ապահովելն էր։ Մինչդեռ Փարիզում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |