Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի երրորդ շրջան16 հունվարի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջին ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ հաղթահարել է Ավտրալիայի բաց առաջնության՝ Australian Open-ի երկրորդ փուլը: Նա հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին և դուրս է եկել առաջնության երրորդ շրջան: Հանդիպումն ավարտվել է 6:3, 6:3, 6:3 հաշվով, այն տևել է 2 ժամ 4 րոպե, հայտնում է championat.com-ը: Առաջնության երրորդ շրջանում Խաչանովը կհանդիպի Ռոբերտո Բատիստուտա Ագուտ (Իսպանիա)-Ջոն Միլման (Ավստրալիա) զույգի հաղթողի հետ: Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին: 2018-ի նոյեմբերին 22-ամյա Կարեն Խաչանովը Փարիզում պարտության մատնեց հայտնի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին և հաղթեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» շարքի իր առաջին մրցաշարում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |