Լավրով. Հուսով ենք՝ Ադրբեջանում կալանավորված Ուելդանով-Գալուստյանին կվերադարձնենք

Լավրով. Հուսով ենք՝ Ադրբեջանում կալանավորված Ուելդանով-Գալուստյանին կվերադարձնենք

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Ադրբեջանում 2016-ին կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով:

2018-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, որ այլ պետություններում, այդ թվում ԱՊՀ երկրներում, բարդ իրավիճակում հայտնված ՌԴ քաղաքացիներին առնչվող հարցերը ՌԴ ԱԳՆ-ն մշտապես արծարծում է երկկողմ շփումների ժամանակ:

«Ուզում եմ հավաստիացնել, որ նաև այդ կոնկրետ թեման հնչել է մեր ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված լուծումների միջոցով գտնել բոլորին գոհացնող լուծում և վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել է Բաքվում 2016-ի հուլիսին: Նրան մեղադրում են խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, արտադրելու, պահելու և տարածելու մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---