Մոսկվան եռակողմ գագաթնաժողով է նախապատրաստում Իրանի և Ադրբեջանի հետ16 հունվարի 2019 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը եռակողմ գագաթնաժողով է նախապատրաստում Իրանի և Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018-ի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: «Մեր հերթն է եռակողմ գագաթնաժողովն ընդունելու: Մենք նախապատրաստում ենք այն և, հավաստիացնում եմ ձեզ, այն կայանալու է»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցությամբ այլ ձևաչափերին, դեռևս խոսակցություններն այդ մասին չեն անցել գործնական հարթություն: Պետք է տեսնել, թե այդ ձևաչափերը ինչ լրացուցիչ արժեք կունենան, քանի որ ձևաչափը հանուն ձևաչափի չի բխելու ոչ Ադրբեջանի, ոչ ՌԴ, ոչ հնարավոր այլ մասնակիցների շահերից: Եթե մեր գործակցության այս կամ այն ձևը հավելյալ արժեք ունենա, մենք հաճույքով կդիտարկենք նման հնարավարությունը»,-ասել է Լավրովը: ՌԴ-Իրան-Ադրբեջան ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017-ի նոյեմբերի 1-ին Թեհրանում: Երեք երկրների ղեկավարները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Այն ժամանակ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիրավիրել էր պաշտոնակիցներին հաջորդ եռակողմ գագաթնաժողովը Ռուսաստանում անցկացնելու: Առաջին բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2016-ին Բաքվում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |