Պատգամավոր. 105 օր կարող ենք հանձնաժողովների ղեկավար ընտրել, բայց մեզնից արագություն են պահանջում (վիդեո) 17 հունվարի 2019 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված պատգամավոր Վարազդատ Կարապետյանն ասել է, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրությանը խոհրդարանը կարող է տեսականորեն 105 օր հատկացնել: «Եթե հաշվի առնենք, որ ամեն մեկս յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի թեկնածություն քննարկելիս ունենք հարց տալու և ելույթ ունենալու իրավունք, ապա յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը կարող է տևել 7 օր, եթե հաշվի առնենք, որ 15 մարդ ենք ընտրում՝ 105 օր կարող ենք քննարկել, սա հատկապես այն դեպքում, երբ այս հարցը որոշված է», - ասել է նա: Նա ասել է, որ հանձնաժողովներում էլ ամեն ինչ որոշվում է քվեարկությամբ, և քննարկումների արդյունքում որոշումներ են կայացնում դրա բոլոր անդամները: «Մեր ընտրողները մեզնից արագություն են պահանջում, մենք պետք է իշխանության մյուս ճյուղերի հետ աշխատենք և արագ աշխատենք», - ասել է պատգամավորը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել է ավելացնել ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը և ստեղծել 11 մշտական հանձնաժողով՝ նախորդ գումարման խորհրդարանում գործած 9 մշտական հանձնաժողովների փոխարեն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |