Թորոսյան. ՀՀ-ում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն աշխատանքային միգրացիան է18 հունվարի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային միգրացիան Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների թվի աճի հիմնական պատճառն է: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Վերջին տարիներին ՄԻԱՎ վարակի թվի աճի հիմնական գործոնը միգրացիան է։ Հիմնականում, աշխատանքային միգրացիան դեպի երկրներ, որտեղ ՄԻԱՎ վարակի տարածման աստիճանը մի քանի անգամ գերազանցում է նույն ցուցանիշը Հայաստանում և, նկատի առնելով որոշակի «բարենպաստ» պայմանները, այդ թվում ոչ անվտանգ ապրելակերպը, աճում է ՄԻԱՎ վարակով աշխատանքային միգրանտների վարակման ռիսկը»,– ասել է նա ՄԻԱՎ վարակի և միգրացիայի փոխկապակցվածության հարցերով համաժողովում, հայտնում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Թորոսյանը նշել է, որ վերջին տարիներին կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվել է կանխել ՄԻԱՎ տարածումը։ Նախարարի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ վերջին ժամանակներում միգրացիայի գործոնը մեծ դեր է խաղում տուբերկուլոզի տարածման հարցում։ «Այդ համատեքստում ողջունելի է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության բոլոր հաջորդ ծրագրերը պարտադիր ընդգրկեն տուբերկուլոզի և ՄԻԱՎ–ի կանխարգելման տարածաշրջանային բաղադրիչը»,– ասել է նա։ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 2018 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ–ի 3300 դեպք։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |