Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ևս երկու ամսով երկարաձգել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Այսպիսով, դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, և միևնույն ժամանակ մերժել է Քոչարյանի պաշտպանների՝ նրան գրավի դիմաց ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվել է:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---