
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ Ֆինանսների նախարար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։
Հրամանագրերը ստորագրվել են՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: