8 հուլիսի 2008 - 19:22 AMT
Սերժ Սմեսով. Բաքվի ռազմատենչ հայտարարությունները խանգարում են Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները չեն կարող աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները խանգարում են հակամարտության կողմերին փոխզիջում գտնել: «Դա ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների դիրքորոշումն է, եւ միջնորդների բոլոր ջանքերը ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ամփոփել է Սերժ Սմեսովը: