Սերենա Ուիլյամսը ծանոթանում է հայկական մշակույթին

Սերենա Ուիլյամսը ծանոթանում է հայկական մշակույթին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ծանոթանում է հայկական մշակույթին: Reddit սոցիալական ցանցի հիմնադիր, հայազգի Ալեքսիս Օհանյանի կինը ասել է, որ Ալեքսիսն իրեն պատմում է հայերի, նրանց մշակույթի մասին:

«Ինչպես արդեն ասել եմ, ես ինձ պատվավոր հայ եմ համարում՝ հաշվի առնելով ամուսնուս և դստերս գործոնը»,-ասել է Սերենան, հայտնում է Tennis World-ը:

«Ես ամեն օր ինչ-որ բան եմ սովորում: Լավ, ոչ ամեն օր, ճիշտ չի լինի այդպես ասել»,-ասել է նա:

«Սովորում եմ դանդաղ տեմպերով, երբ ժամանակ է լինում: Երեկ Ալեքսիսը պատմում էր, թե ինչպիսին են հայերը, նրանց մշակույթը. նրանցից շատերն ինքնուրույն են ամեն ինչի հասել, շատ գործարարներ կան: Դա հաճելի է: Դա հետաքրքիր է...Բոլոր հայերն, ում հետ շփվում եմ, ասում են, որ հպարտանում են ինձանով: Իսկապես շատ լավ է նոր և այլ մշակույթներին ծանոթանալը»,- ասել է Սերենա Ուիլյամսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---