Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

PanARMENIAN.Net - Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը՝ ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գրիգորյանը նշանակվել էր պաշտոնին 2018-ի հունիսին։ Նա հայտնի է որպես բնապահպան-ակտիվիստ ու Ամուլսարի հանքի դեմ պայքար մղող խմբի ակտիվ անդամ։

Ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել էր հանքարդյունաբերության խնդիրներով զբաղվող աշխատանքային խումբ, որն առաջին հերթին պիտի քններ Ամուլսարի նախագիծը։ Օգոստոսին տեսչական մարմինը հայտարարել էր, որ ի հայտ են եկել նոր էկոլոգիական գործոններ, մասնավորապես, ոզնաթուփ մեխակի ու ապոլլո թիթեռի ներկայթւոյունը տարածքում, ու հանձնարարել դադարեցնել հանքում աշխատանքները։ Բնապահպանության նախարարությունն, իր հերթին, հայտարարել էր, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---