Իրանի ԱԳՆ ղեկավարը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին Թեհրան

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Ողջունելով հյուրին` Է.Նալբանդյանը նշեց, որ հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններն վերջին տարիներին ընդլայվում են, համատեղ ծրագրերի շրջանակն այժմ ընգրկում է տնտեսական նոր բնագավառներ: Նա ասաց, որ բարձրաստիճան այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են եւ կարեւոր հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ՀՀ արտգործնախարարը կարեւորեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը համագործակցության իրականացման գործում եւ ասաց, որ անցյալ տարի տեղի ունեցած հանձնաժողովի 7-րդ նիստի որոշումներն հաջողությամբ կյանքի են կոչվում:



Իրանի առաջին փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխաթթարին ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների առաջընթացի համար հիմք են ծառայում երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային ընդհանրությունները: Նա վերահաստատեց Թեհրան այցելելու նախարար Նալբանդյանին ուղղված Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի հրավերը: Կողմերն անդրադարձան էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառում համատեղ ծրագրերին: Զրուցակիցներ քննարկեցին նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա փուլը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---