ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը Կոսովոյի մասին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից

PanARMENIAN.Net - Առանց Անվտանգության Խորհրդի չի կարելի սկսել իրագործել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջարկությունները ՄԱԿ-ի` Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր վարչակազմի գծով առաքելության կառուցվածքի փոփոխման մասին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:



Նրա կարծիքով, բոլոր գործողությունները, կապված այդ գործընթացի հետ, պետք է անմիջապես դադարեցվեն: «Ինչպես գիտեք, մենք գտնում ենք, որ ԱԽ-ն պետք է համաձայնվի գլխավոր քարտուղարի առաջարկներին, եւ ելնում ենք նրանից, որ անհնար է սկսել դրանց իրագործումը, երբ ԱԽ-ն քննարկում է այդ հարցը»,-հայտարարել է Վ.Չուրկինը: Նա հավելել է, որ Սերբիան պատրաստ չէ կանաչ լույս տալ Առաքելության կառուցվածքի փոփոխմանը, քանի որ շատ հարցեր լրացուցիչ ճշգրտում են պահանջում, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:



ՌԴ դեսպանը հայտարարել է, որ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «շտապեց եւ դուրս եկավ իր լիազորությունների շրջանակներից, հանձնարարականներ տալով Առաքելության կառուցվածքի փոփոխման վերաբերյալ»:



Վ.Չուրկինը նշել է, որ վերջերս հաղորդագրություններ են ստացվում այն մասին, որ Առաքելության ղեկավար Լամբերտո Ձաննյերը հայտարարություններ է անում երկրամասում միջազգային ներկայության վերաբերյալ, որոնք հակասում են ԱԽ բանաձեւին եւ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցին: Խոսքը նրա մասին է, թե իբր ԵՄ ներկայացուցչությունը կենթարկվի Բրյուսելին: ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, թե չեն կարող լինել գործողություններ, որոնք կարող են խարխլել Առաքելության լիազորությունները եւ հակասել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին:



ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում է գտնվում 1999թ. ի վեր, երբ ԱԽ-ն 1244 բանաձեւով լիազորեց Գլխավոր քարտուղարին ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ ստեղծել երկրամասում: Առաքելությունը կատարում է կարեւոր վարչարարական ֆունկցիաներ, ներառյալ իրավակարգի պահպանումը:



Վերջերս Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաղորդել է ԱԽ-ին այդ առաքելության կառուցվածքը փոխելու իր մտադրության մասին: ՄԱԿ-ի ղեկավարը գտնում է, որ սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Առաքելությունը չի կարողանա այլեւս արդյունավետ կատարել խնդիրների մեծ մասը: Հունիսի վերջին Կոսովոյում ՄԱԿ-ի Առաքելության ղեկավար Լամբերտո Ձաննյերոն հայտարարեց, որ Նյու Յորքը նրան «կանաչ լույս է» տվել Առաքելության կառուցվածքի փոփոխման վերաբերյալ առաջարկությունները իրագործելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---