Իրանը, Սահակաշվիլիի արեւմտամետ քաղաքականության շարունակության դեպքում, կարող է օգտվել վրաց պետության խոցելիությունից

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի ամիսներին Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի փոխհարաբերությունները հաճախ էին լարվում մի շարք արտաքին քաղաքական հանգամանքներից: Սակայն, չնայած Թեհրանի եւ Թբիլիսիի միջեւ մշտական խնդիրներին, Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ընթացող արտաքին քաղաքական գլոբալ գործընթացների ֆոնին այդ հարցերն աննկատ էին մնում եւ չէին հասնում բացահայտ քաղաքական առճակատման, գրում է «Միտք» հայկական վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Աբրահամյանը «Վրաց-իրանական հակամարտության ժամանակակից փուլը» հոդվածում:



Նրա կարծիքով, Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո Թբիլիսիի եւ Թեհրանի միջեւ պարբերաբար տարբեր քաղաքական-դիվանագիտական խնդիրներ ու հարցեր են ծագում: «Վերջին դիվանագիտական սկանդալը եղել է վերջերս, երբ Վրաստանի իշխանություննրը, հերթական անգամ ցուցադրելու համար իրենց հավատարմությունը ԱՄՆ-ին, հունվարին ձերբակալեց Իրանի դիավանգիտական առաքելության ներկայացուցիչներին, մեղադրելով նրանում, որ նրանք միջուկային նախագծերի վերաբերյալ բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ Վրաստանի տարածքում»,- նշում է փորձագետը:



Իր հերթին, պաշտոնական Թեհրանը, ապշած վրացական կողմի արարքից, պահանջել է ազատ արձակել իր քաղաքացիներին, եւ հրաժարվելու դեպքում սպառնացել է Թբիլիսիին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իրավաբանական ճանաչմամբ:



Աբրահամյանը գրում է, որ չարժէ մոռանալ Վրաստան իրանական բնական գազի մատակարարումների մասին, ինչը կարող է դառնալ փաստարկ Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու համար երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների սառելուց հետո: «Իրանական կողմը, Սահակաշվիլիի արեւմտամետ քաղաքականության շարունակության դեպքում, կարող է օգտվել վրաց պետության խոցելիությունից: Ավելին, իրանական կողմը բազմաթիվ անգամներ ակնարկում էր, որ օսերի նկատմամբ իսլամական պետությունը հատուկ զգացմունքներ ունի` կապված էթնոմշակութային ընդհանրության հետ»,- ընդգծվում է հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---