Տիգրան Գալստյանը` ԱԺ աշխատակազմի ղեկավար

Տիգրան Գալստյանը` ԱԺ աշխատակազմի ղեկավար

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, Տիգրան Գալստյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

Տիգրան Գալստյանը 2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում: 2002 թվականին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010 թվականին Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2002-2018 թվականին մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել «ԻՄԷՔՍ ԳիՐՈՒՊ» ՍՊԸ-ում։ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Անկուսակցական է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---