9 հուլիսի 2008 - 18:29 AMT
Հուլիսի 10-ին հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ է իրականացվելու
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) կիրականացվի մոնիտորինգ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չինար գյուղի մոտ` ադրբեջանական դիրքերից կանխամտածված կրակ է բացվել, ինչի հետեւանքով զոհվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանը եւ Ռաֆիկ Սոգոյանը: