Կոտայքում վերելակների արտադրություն կհիմնվի

Կոտայքում վերելակների արտադրություն կհիմնվի

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի։ Այս մասին հայտնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը։

Հունվարի 23-ին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, «Դ-Լ 777 Գրուպ» ՍՊԸ խորհրդի նախագահ Դավիթ Վարագյանը, Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology ընկրության համակարգող խորհրդի նախագահ Լի Սյենմինը, XinJiang TianShan Elevator Manufacturing ընկերության խորհրդի նախագահ Ջունգ Ծիենգոն, Higer Bus Company Limited (Suzhou) ՍՊԸ ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան ստորագրել են 2 հուշագիր, որոնցով պատրաստակամություն են հայտնում գործակցել ՀՀ Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու և ՀՀ Կոտայքի մարզպետարանի հետ համատեղ հասարակական տրանսպորտի բարելավման ծրագիր մշակելու նպատակով:

Վերելակների արտադրամասի հիմնման բուն աշխատանքները կմեկնարկեն ընթացիկ տարում, իսկ այս պահին կատարվում է ուսումնասիրություն՝ արտադրության համար հարմար տարածք ընտրելու նպատակով: Ծրագիրը ենթադրում է մի քանի միլիոն դոլարի ներդրում, սակայն ներդրման հստակ չափ հայտնի կլինի ֆինանսական մոդելի մշակման ուղղությամբ իրականցվող քննարկումներից հետո:

Նախատեսվում է, որ արտադրամասի թողունակությունը կլինի տարեկան 2000-3000 վերելակ, որը նախատեսված է թե ներքին սպառման, և թե արտահանման համար: Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ, որպեսզի արտադրությունը մեկնարկի ամենակարճ ժամկետներում:

Ծրագրի շրջանակում Կոտայքի մարզին անվճար կտրամադրվի նաև 3 նոր վերելակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---