«Մարիոթ Ինթերնեյշնլը» մտադիր է նոր հյուրանոց բացել ՀՀ-ում

«Մարիոթ Ինթերնեյշնլը» մտադիր է նոր հյուրանոց բացել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է ՀՀ-ում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանը բարձր է գնահատել «Մարիոթ Ինթերնեյշնլի» գործունեությունը Հայաստանում և նշել, որ «Մարիոթ» հյուրանոցը մեծ ժողովրդականություն է վայելում Հայաստանում: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլի» կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---