Սաբինա Ֆրեյզեր. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը «պետք է թողնել ապագային»

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ չեն, որ ԵՄ-ն առավել ակտիվ դեր կատարի հակամարտության կարգավորման հարցում: Դեսպան Բերնար Ֆասյեն կանոնավոր կերպով տեղեկացնում է ԵՄ անդամ պետություններին բանակցային գործընթացի նվաճումների մասին: ԵՄ Հատուկ ներկայացուչության դերն աստիճանաբար աճում է...Թեեւ, ճիշտն ասած, ես կասկածում եմ, որ ԵՄ պետություններից շատերը կցանկանան ակտիվ դերակատարություն ստանձնել ղարաբաղյան գործընթացում եւ փոխարինել ԵԱՀԿ ՄԽ-ին»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նա գտնում է, որ ԵՄ երկրները միանգամայն գոհ են բանակցությունների ներկայիս ձեւաչափից: «ՄԱԿ-ի դերի աճը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հնարավոր է, սակայն երկու զուգահեռ միջնորդների կամ երկու զուգահեռ բանակցային գործընթացների առկայությունը գործին չի օգնի: Ես համոզված եմ, որ կողմերի հետ համատեղ ԵԱՀԿ մշակած հիմնական սկզբունքները լավագույն ուղին են առաջ ընթանալու համար: Ադրբեջանն արեց ամեն հնարավորը գրավյալ յոթ շրջանների ազատագրման եւ իրենց տները, նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում, ներքին վերաբնակներին վերադարձնելու մասին կետը շրջանակային համաձայնագրի հիմնարար սկզբունքների մեջ ընդգրկելու համար: Հիմնական տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակին: Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հնարավորությունն ընդգրկվի հիմնարար սկզբունքներում, Ադրբեջանը կտրականապես դեմ է դրան: Անձամբ ես գտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը պետք է թողնել ապագային, երբ կվերականգնվի փոխադարձ վստահությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ»,-ընդգծել է Ֆրեյզերը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---