Ադրբեջանական կողմից կրկին խափանվել է ԵԱՀԿ մոնիտորինգը հայ-ադրբեջանական սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից խափանվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում ս.թ. հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) իրականացվելիք մոնիտորինգը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Ադրբեջանական կողմը չի ներկայացել հանդիպման` պատճառաբանելով, թե իբր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իրենց անվտանգության երաշխիքներն ապահովող հայտագիր չի ներկայացրել:



ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) պետք է իրականացվեր մոնիտորինգ: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չինար գյուղի մոտ` ադրբեջանական դիրքերից կանխամտածված կրակ է բացվել, ինչի հետեւանքով զոհվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանը եւ Ռաֆիկ Սոգոյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---