Աշոցքում դահուկային սպորտի կենտրոն է կառուցվել

Աշոցքում դահուկային սպորտի կենտրոն է կառուցվել

PanARMENIAN.Net - Հունվարի 26-ին պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացման մասին: Կենտրոնը կառուցվել է Եվրամիության հայաստանյան գրասենյակի ֆինանսական օգնությամբ: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Աշոցքում հունվարի 26-ին և 27-ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար:Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Մասնակցությունն անվճար է, իսկ մրցանակակիրները կստանան նվերներ: Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---