Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել $1.2 մլրդ արժողությամբ ոսկու ձուլակտորները26 հունվարի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները։ Անգլիայի բանկի որոշման վրա ազդել է ԱՄՆ դիրքորոշումը: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ են արել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերներին օգնել «Մադուրոյին իր արտասահմանյան ակտիվներից օտարելու գործում», գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները փորձում են այդ արտասահմանյան ակտիվները փոխանցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: Վենեսուելայի կենտրոնական բանկի արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է: Սակայն, մյուս ակտիվնeրի պահման վայրը հնարավոր չէ պարզել: Հայտնի է միայն, որ պահուստային միջոցների մի մասը կարող է լինել Թուրքիայում: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից |