Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ26 հունվարի 2019 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի մարզիկ, ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Ընտրվել եմ միաձայն, ինչն, իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության ադեկվատ, շահագրգիռ, բնագավառի հանդեպ սրտացավ բոլոր կողմերի հետ»,-ասվում է գրառման մեջ: Ջուլֆալակյանը գրել է նաև, որ գլխավոր նպատակն է՝ բուհի ունեցած խնդիրների որակյալ և համակարգային լուծումը, ինչպես նաև զարգացման շարունակական ընթացքի ապահովումը։ «Եվ մի կարևոր հայտարարություն էլ պատգամավորական գործունեությանս հետ կապված։ Ներգրավված եմ «Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի,սփյուռքի և երիտասարդության» հարցերի մշտական հանձնաժողովում։ Չսահմանափակելով պատգամավորի գործունեության շրջանակները՝ այնուամենայնիվ դա իրենից ենթադրում է հատկապես վերոնշյալ բնագավառների հանդեպ առավել հատուկ ուշադրություն։ Ուստի,հետաքրքիր առաջարկներով և հարցերով կարող եք անկաշկանդ դիմել»,-ասվում է գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |