Ադրբեջանն իսլամական համերաշխության գործոնն օգտագործում է իր անմիջական շահերի օգտին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն իր շահերից ելնելով, ուղղակի օգտագործում է իսլամական համերաշխության գործոնը: Այդ մասին հայտարարել է Քուվեյթում ՀՀ դեսպան (նստավայրը` Աբու Դաբի) Վահագան Մելիքյանն Քուվեյթի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար դր. Մուհամմաղ Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հետ հանդիպմանը: Անդրադառնալով ս.թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւին, դեսպանը շեշտեց, որ նմանատիպ միակողմանի բնույթ ունեցող բանաձեւերը որեւէ ձեւով չեն կարող նպաստել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ, ավելին, կարող են էլ ավելի սրել իրավիճակը` հերթական խաղաթուղթը դառնալով Աղրրեջանի ձեռքում իր նախահարձակ կեցվածքն ամրապնդելու համար: Նշվեց, որ Քուվեյթի արտգործնախարարն իր հերթին վերստին արտահայտեց իր երկրի ցանկությունն առկա հիմնահարցը խաղաղ, բանակցային ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա կարգավորված տեսնելու վերաբերյալ: Զրուցակիցները քննարկեցին նաեւ ՀՀ Նախագահի պետական առաջին այցը Քուվեյթ կազմակերպելու հարցը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Այցի ընթացքում դեսպան Մելիքյանը հանդիպումներ ունեցավ Քուվեյթի եւ Ծոցի արաբական երկրների կաթողիկոսական փոխանորդ Կորյուն արքեպիսկոպոս Պապյանի, Թեմական խորհրդի, Ազգային վարչության, ՀՅԴ Քուվեյթի առանձնակի կոմիտեի, Ազգային վարժարանի հոգաբարձության եւ ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ:



2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 39 «կողմ», 7` «դեմ» եւ 100` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ադրբեջանի ներկայացարած բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ պահանջվում է անհապաղ դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---