Ռուսների 37-տոկոսը վստահ է, որ Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման քաղաքական ծրագիր է իրականացվել11 հուլիսի 2008 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսների 37-տոկոսը վստահ է, որ Օսմանյան Թուրքիայում 1914-1923 թվականներին հայերի ոչնչացման քաղաքական ծրագիր է իրականացվել: Նmան տվյալներ է հրապարակել Մոսկվայի ամենահայտնի սոցոլոգիական կենտրոններից մեկը` «Լեւադան»: Հարցման արդյունքների համաձայն, ռուսների 13 տոկոսի կարծիքով, Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները չափազանցված են: Ռուսների 33 տոկոսը երբեք չեն լսել Հայոց ցեղասպանության մասին, 17 տոկոսը հստակ պատկերացում չունեն այդ հարցով: «Լեւադայի» մասնագետների օրերս հրապարակած արդյունքներն ստացվել են դեռեւս 2007 թվականին: Ընդհանրացնելով արդյունքները` մասնագետները առաջին հերթին արձանգրեցին, որ ազգայնամոլական տրամադրությունները Ռուսաստանում աճելու տենդենց ունեն: 2006 թվականի նոյեմբերին պատասխանելով հարցին, թե արդյոք աճել է արտասահմանցիների նկատմամբ ատելությունը վերջին 5-6 տարում, 100 հարցվածներից 47-ը դրական պատասխան էին տալիս, իսկ 2007 թվականին ռուսների 55.5 տոկոսը կրում են «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարը: «Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 26 տոկոսը այդ գափարը վտանգավոր են համարում, բնութագրելով այն որպես «ֆաշիզմի դրսեւորում»: Մոսկվայի սոցիոլոգները նշում են. «Կովկասցիներից եւ ասիացիներից, որոնք ապրում են ռուսների հետ նույն տարածքում, նրանց հարգանքն ու համակրանքը վայելում են միայն 11 տոկոսը»: Ինչ վերաբերում է կոնկրետ ազգություններին, ապա ռուսները, մասնավորապես, չեն սիրում գնչուներին, չեչեններին եւ ադրբեջանիցներին: Ռուսաստանի բնակիչների 43 տոկոսը չեն վստահում, չեն սիրում կամ անգամ ատում են գնչուներին, 39 տոկոսը` չեչեններին, իսկ 25 տոկոսը` ադրբեջանցիներին: «Լեւադա» կենտրոնի մասնագետները նաեւ փորձել են պարզել` ինչպես են ռուսները վերաբերվում արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներին, եւ որ երկրներն են, ըստ սովորական քաղաքացիների, լավ տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Պարզվում է, նման երկրների շարքում են Ղազախստանը, Բելառուսը, Գերմանիան, Չինաստանն ու Հայաստանը: Ի դեպ, եթե 2005 թվականին ռուսների միայն 9 տոկոսն էր գտնում, որ Հայաստանը բարեկամաբար է վերաբերվում Ռուսաստանին, ապա 2007 թվականի աշնանը նման կարծիքի կողմնակիցների թվաքանակը աճեց, հասնելով 15 տոկոսի, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |