Եկատերինբուրգում հայ երիտասարդը փրկել է երեխաներին հրդեհից![]() 28 հունվարի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանը փրկել է երեխաներին այրվող տնից: «Գևորգն անցնում էր մեքենայով տան մոտով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության՝ նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: Տանը 3 երեխա կար՝ երկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել»,-հայտնում է Rusarminfo-ն ՌԴ Սվերդլովսկի շրջանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության վրա հղումով: Համոզվելով, որ տանն այլ մարդ չկա, Ավետիսյանը փոխանցել է երեխաներին հարևանուհուն: Ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը պարգևատրվել է: ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |