Առողջական խնդիրներով նորակոչիկների համար ծառայության այլ ձևաչափ կսահմանվի28 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ կարող է սահմանվել: «Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնք պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել», - ասել է Տոնոյանը: Նա նշել է, որ կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը: «Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ -ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշել է Տոնոյանը: Հունվարի 28-ին ՀՀ-ն տոնում է Հայաստանի երրորդ հանրապետության զինված ուժերի 27-ամյակը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |