Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի

Վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի

PanARMENIAN.Net - Որոշ փորձարկումների արդյունքում վարչապետի աշխատակազմը կանցնի թվային թղթի (Digital Paper) օգտագործման: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Դրա արդյունքում տպագրության ծախսերը կտրուկ կկրճատվեն: Այսպիսով խնայում ենք թե՛ բնությունը, թե՛ հանրային միջոցները և թե՛ մեր աչքերը»,-ասվում է նրա գրառման մեջ:

Թվային կամ ինտերակտիվ թուղթը կետերի ցանցով թուղթ է, որն օգտագործվում է թվային գրիչի հետ միասին ձեռագիր էլեկտրոնային փաստաթղթեր ստեղծելու համար: Լուսային գրիչն օգտագործում է կետերի ցանցը ձեռագիր տեքստը պահպանելու և հետագայում այն համակարգիչ ներբեռնելու համար: Թղթի վրա տպված կետերը նախատեսված են նկարի կամ նիշի կոորդինատների որոշման համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---