ԱԳ նախարարը չի բացառում Մյունխենում Մամեդյարովի հետ հանդիպումը29 հունվարի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել, որ Մյունխենում, անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Սակայն, նա չի հաստատել, որ Մյունխենի անվտանգության համաժողովին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: «Ես լինելու եմ Մյունխենում, նախատեսվում է, որ իմ գործընկեր Էլմար Մամեդյարովն էլ է լինելու: Ես չեմ կարող հաստատել, որ մեր վարչապետը նույնպես կլինի», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է սպասել Մնացականյան-Մամեդյարով և Փաշինյան-Ալիև 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նա հիշեցրել է, որ ունեցել են Փարիզի, հետագայում նաև Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին։ «Մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք ինչպես շարժվել առաջ, և ոչինչ չի բացառվում, ժամկետները փորձում ենք համաձայանեցնել ու համատեղել, և բնականաբար, տեղեկացնել հանրությանը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որՀայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները:Անդրադառնալով այն հարցին, թե երկու երկրների ղեկավարները երկու-երեք անգամ հանդիպում են առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության, մեկնաբանություններ կան, որ կարծես շեղում է տեղի ունենում Մինսկի խմբի ձևաչափից՝ նախարարն ասել է. «Չէի ասի։ Առաջինը, որ եղել է երեք հանդիպում, հանդիպումները եղել են հանպատրաստի, օգտագործվել է այն առիթը, որ երկու ղեկավարները գտնվել են նույն վայրում միջոցառումների ժամանակ։ Սա ողջունելի է, դրական է, առիթ է եղել միմյանց ճանաչելու, փոխանակելու տեսլականները, մոտեցումները»։ Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |