Սուրենյան. Փետրվարը շատ տաք է լինելու

Սուրենյան. Փետրվարը շատ տաք է լինելու

PanARMENIAN.Net - Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում է գրել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ: Ցերեկային ժամերի օդի ջերմաստիճանը կհասնի +9-ի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---