Կալիֆորնիայի 2 հայկական դպրոցի պատերին գիշերը թուրքական դրոշներ են կախել

Կալիֆորնիայի 2 հայկական դպրոցի պատերին գիշերը թուրքական դրոշներ են կախել

PanARMENIAN.Net - Հունվարի լույս 29-ի գիշերը Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի հայկական դպրոցների պատերին գիշերը թուրքական դրոշներ են կախել: Խոսքը մասնավոր դպրոցների՝ Ս. Նահատակաց Ֆերահյան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանների մասին է: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես «ատելության միջադեպ»:

Ֆերահյան վարժարանի ցանկապատերին ու տարածքում կախվել է 11, իսկ Մանուկեյան-Դեմիրճյան վարժարանում՝ Թուրքիայի 2 դրոշ, հայտնում է Armenian Weekly-ն:

Ֆերահյան վարժարանում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դիմակավորված անձը կախում դրոշները։ Վարժարանի տնօրենը զգուշացրել է աշակերտների ծնողներին վերջիններիս անվտանգությունն ապահովելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Դպրոցների աշակերտները թուրքական դրոշների փոխարեն կախել են ՀՀ պետական դրոշները: Դասերը չեն դադարեցվել, իսկ ոստիկանությունը հսկողություն է սահմանել:

Հայ համայնքը վրդովված է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---