12 հուլիսի 2008 - 16:07 AMT
Ռուսաստանի միակ դաշնակիցները չճանաչված հանրապետություններն են` Աբխազիան, Ղարաբաղն ու Հարավային Օսիան
Հարավային Կովկասը հակամարտությունների գլխավոր գոտիներից մեկն է հետխորհրդային տարածքում, ասվում է ռուսական Ռազմավարական մշակույթի հիմնադրամի հետազոտությունում: Ինչպես նշում են Հիմնադրամի փորձագետները, Ռուսաստանի պասիվ դերակատարությունը կովկասյան ուղղությամբ, հատկապես 90-ականներին, նախանշել է այստեղ Արեւմուտքի ազդեցությունը, առաջին հերթին` ԱՄՆ-ի: Արդյունքում, Վրաստանը վերածվել է Ամերիկայի ռազմա-քաղաքական ֆորպոստը, նույն հեռանկարն է սպասվում Ադրբեջանին, չեն թուլանում նաեւ արտաքին ուժերի փորձերը` փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը:

«Այդ ֆոնի վրա Ռուսաստանի միակ դաշնակիցներն են չճանաչված հանրապետությունները` Աբխազիան, Լեռնային Ղարաբաղը եւ Հարավային Օսիան: Սահակաշվիլիի իշխանության տակ գտնվող Վրաստանը, որը ենթարկվում է Վաշինգթոնի կամքին, շարունակում է բարդացնել դրությունը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների գոտում: Իրադրությունն այստեղ, ինչպես ընդգծվում էր Ռուսաստանի ԱԳՆ-ի հուլիսի 9-ի հայտարարությունում, «կտրուկ թեժացել է»,- նշվում է հոդվածում:

Ընդ որում, ընդգծվում է, որ եթե 2008 թվականի դեկտեմբերին Վրաստանին եւ Ուկրաինային տրամադրվեն Գործողությունների ծրագրեր ՆԱՏՕ-ում անդամակցելու հարցով, Ռուսաստանի դրությունը Կովկասում էլ ավելի կբարդանա. վրաց արտաքին քաղաքական իշխանությունների խաթարող ակտիվությունը ռուսական Հյուսիսային Կովկասի նկատմամբ այդ դեպքում կակտիվանա: Այդպիսով կապահովվի Ռուսաստանի ռազմավարական սանձումը հարավային ուղղությամբ, իսկ հակամարտությունների փոխադրումը Հարավային Կովկասիս Հյուսիսային կտրուկ կթուլացնի Ռուսաստանի աշխարհաքաղաքական ներուժը: