12 հուլիսի 2008 - 16:14 AMT
ԱՄՆ-ում որոշել են, որ Հարավային Կովասը կանդամակցի ՆԱՏՕ-ին, նշանակում է, այդպես էլ կլինի, գտնում են Բաքվում
Ռուսաստանը չի հանդգնի պատերազմ սկսել Վրաստանի դեմ, գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Ռուսաստանն ինձ հիմա վիրավոր արջի է հիշեցնում, ով կատաղել է եւ նրան պետք է կանգնեցնել: Քոնդոլիզա Ռայսը այդ պատճառով էլ ժամանել էր Վրաստան, որպեսզի սառեցնի Ռուսաստանի տաք արյունը: Մյունխենի կամ Ռիբբենտրոպ-Մոլոտով պակտ այլեւս չի լինի: Ռուսաստանը ԽՍՀՄ-ը չէ, իսկ Եվրոպան այսօր չունի այն ինքնավստահությունը, որն այն ժամանակ էր: Աշխարհում կա տեր. դա ԱՄՆ-ն է եւ նա է լուծում բոլոր խնդիրները»,- հայտարարել է նա:

«Եթե Ռուսաստանը փորձի մտնել Վրաստան, ապա վաղն եւեթ ԱՄՆ-ն կմտնի Իրան: Կովասկն այնպես կախռնվի, որ Ռուսաստանին դա քիչ չի թվա: Այդ պատճառով, կարծում եմ, որ ոչ մի նման բան չի կատարվի: ԱՄՆ-ում որոշել են, որ Հարավային Կովասը կանդամակցի ՆԱՏՕ-ին, նշանակում է, այդպես էլ կլինի: Պատմությունը կրկվում է. սկզբում վրացիներն էին մտել Ռուսաստանի կազմը, ապա մենք ու հայերը: Այդպես էլ հիմա, սկզբում Վրաստանը, ապա Ադրբեջանն ու Հայաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Ռուսաստանը կորցրել է այս տարածաշրջանը դեռ անցյալ դարի 90-ականներին, եւ նա պետք է հաշտվի դրա հետ»,- ամփոփել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը: