Փարիզում կայացած գագաթնաժողովում ձեւավորվել է Միջերկրական միությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Փարիզում ընթացող 43 պետությունների գագաթնաժողովում հիմնադրվեց Միջերկրական միությունը (Union for Mediterranean), որի կազմում ընդգրկվեցին ԵՄ անդամ 27 երկրներ եւ Հարավի 10 երկիր` Ալժիրը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Լիբանանը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սիրիան, Թունիսը, Թուրքիան: Նոր միության կազմում ընդգրկվեցին նաեւ Պաղեստինի ինքնավարությունը, Ալբանիան, Խորվաթիան, Բոսնիան եւ Հերցոգովինան, Չերնոգորիան, Մոնակոն: Միջերկրական առաջնորդներից միայն մեկը` Լիբիայի նախագահ Մուամար Քադդաֆին բացահայտ հրաժարվեց մասնակցել փարիզյան գագաթնաժողովին: Լիբիայի նախագահի կարծիքով, «այդ ծրագրի նպատակն է կրկին եվրոպացիների իշխանությունը հաստատել արաբական երկրներում»: Նոր կազմակերպությունն երկու համանախագահ ունի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է Associated Press-ը:



Նոր միության երկրների բնակչությունը գերազանցում է 760 միլիոնը: Նոր կազմակերպության գործունեությունը կհիմնվի Հյուսիսի եւ Հարավի երկրների իրավահավասարության վրա եւ ուղղված կլինի կոնկրետ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, արեւային էներգիայի եւ Միջերկրական ծովի աղտոտման ոլորտներում: Ֆինանսավորման աղբյուրները որոշակի կդառնան նոր միության աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---