ՊՆ պատվիրակությունը քննարկումների է մասնակցել ՀԱՊԿ միացյալ շտաբում

ՊՆ պատվիրակությունը քննարկումների է մասնակցել ՀԱՊԿ միացյալ շտաբում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը: Պատվիրակությունը գլխավորում էր ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը:

Համաձայնեցումն իրականացվել է հունվարի 29-31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում:

Պատվիրակությունը մասնակցել է նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---