Նախագահն առանց առարկությունների ստորագրել է մի շարք անձանց ներման մասին վարչապետի առաջարկությունը

Նախագահն առանց առարկությունների ստորագրել է մի շարք անձանց ներման մասին վարչապետի առաջարկությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը:

Ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի կողմից ստորագրված հրամանագիրը օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, վարչապետին ներկայացված ներման խնդրագրերում էր նաև մեծ աղմուկ հանած, Իոսիֆ Աղաջանովի գործով սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագիրը։

Ինչպիսի եզրակացություն է տվել վարչապետը Ենոքյանի հավանական խնդրագրին, հայտնի չէ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---