ԶԼՄ․ ՀՀ-ն 4 հատ ՍՈւ-30ՍՄ է գնել, կստանա 2020-ին31 հունվարի 2019 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ՌԴ-ից գնում է 4 հատ ՍՈւ-30ՍՄ կործանիչ։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտն»՝ իր աղբյուրներին հղում անելով, դրանց գինը վճարվելու է ՌԴ-ից ստացած $100 մլն վարկային միջոցների հաշվին։ 2012 թվականին պլանավորվում էր ձեռք բերել 12 հատ կործանիչ, ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը հետաձգվում էր։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո կողմերը վերադարձան թեմային, սակայն խոսքը գնում էր արդեն ընդամենը 6 օդանավի մասին։ Վերջիվերջո, կողմերը պայմանավորվեցին ներռուսաստանյան գներով 4 կործանիչի ձեռքբերման մասին։ Դրանք լինելու են նորագույն արտադրության ու կմատակարարվեն ՀՀ օդուժին արդեն 2020 թվականի ընթացքում։ ՀՀ-ն առաջին անգամ է գնում նոր, ոչ թե օգտագործված մարտական օդուժ։ Պայմանագիրը նախատեսում է նաև օդաչուների նախապատրաստում։ Սու-30ՍՄ ներքին գինը կազմում է մոտ 1,5 մլրդ ռուբլի կամ $22,7 մլն։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |