Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարար

Ավետ Ադոնցը՝ ԱԳ փոխնախարար

PanARMENIAN.Net - Իսպանիայում Հայաստանի նախկին դեսպան Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

2009-2014թթ․ Ադոնցը ՀՀ դեսպանն էր Բելգիայում, համատեղության կարգով նաև ԵՄ-ում, Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում։

 Ուշագրավ