Ճապոնիան աշխատանքային վիզա չի տա Թուրքիայի քաղաքացիներին

Ճապոնիան աշխատանքային վիզա չի տա Թուրքիայի քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Ճապոնիայի իշխանությունները չեն ներառել Թուրքիան այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր աշխատանքային վիզաներով, ինչը վրդովմունք է առաջացրել թուրք դիվանագետների շրջանում:

Ճապոնիայի մուտքի արտոնագրերի համակարգում փոփոխությունների շնորհիվ 2019-ի ապրիլից երկիր կարող է մուտք գործել մինչև 500,000 օտարերկրյա աշխատող: Սակայն թուրքեր նրանց թվում չեն լինի՝ Թուրքիան այն երկրների ցանկում է, որոնց քաղաքացիներին այդ կարգի մուտքի արտոնագրեր չեն տրվի, գրում է Lenta.ru-ն Anadolu-ի վրա հղումով:

Այդ որոշումը զայրացրել է թուրք քաղաքական գործիչներին: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ դա չի արտացոլում երկու երկրների խորապես բարեկամական հարաբերությունները և հավելել է, որ ցուցակները պետք է վերանայվեն, «որքան հնարավոր է արագ»: Թուրքիայում Ճապոնիայի դեսպանին կանչել են ԱԳՆ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դժգոհություն հայտնելու համար:

Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը որոշել է բարեփոխել երկրի վիզային համակարգը, երկիր օտարերկրյա աշխատուզ և զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակով: Նոր չափանիշներն ուժի մեջ կմտնեն 2019-ի ապրիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---