Վանեցյան. Ֆուտբոլի ոլորտում շատ հայտնի մարդիկ Հայաստան կայցելեն 1 փետրվարի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդիկ են այցելելու Հայաստան: Այդ մասին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ հայտարարել է ԱԱԾ տնօրեն, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում: «Հյուրեր ենք ունենալու, ֆուտբոլի ասպարեզում շատ հայտնի մարդկանց, եթե տղաներն, իհարկե, կուզեն, մեծ սիրով, իրենց կհրավիրենք», - ասել է Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը: Արմեն Մուրադյանն էլ նշել է, որ մեծ ցանկություն կա: «Ֆուտբոլի խաղերին գալիս են ու շատ տպավորիչ է, որ անգամ սայլակով, օրհներգի ժամանակ փորձում են կանգնել», - հավելել է նա: Վանեցյանը նաև հայտարարել է, որԱզգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին:Նա նշել է, որ վիրավորման հետևանքով շատ տղաներ չեն կարող իրենց աշխատանքը շարունակել պաշտպանության նախարարությունում, փոխարենն իրենք կարող են աշխատել ԱԱԾ-ում: «Կարծում եմ՝ սա իրենց համար շատ հետաքրքրի կլինի և ոգևորող։ Ես պարտավորվում եմ և խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ ու ինչքան հնարավոր է ներգրավվենք մեր տղաներին, մեր հերոսներին այդ աշխատանքներում», - ասել է Վանեցյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |