ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու ԱՄՆ նախագահի օգնականը քննարկել են Ղարաբաղի խնդիրն ու հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սպիտակ Տանը հանդիպեց ԱՄՆ նախագահի օգնական, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Հանդիպմանը քննարկվեցին անվտանգության բնագավառում Հայաստանի եւ ԱՄՆ փոխգործակցությունը, Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության ընթացքը, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ջեֆրին մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---