Վանդալիզմի հերթական ակտ Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոցում

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոցում շիրիմների վրայից ջարդել եւ գողացել են մարմարե ծաղկամանները: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այժմ հետաքննություն է ընթանում, սակայն հավանաբար հանցագործները կրկին անպատիժ կմնան: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: Պատահարից մի քանի շաբաթ առաջ «սատանիստներն» իրենց խորհրդանիշներն էին նկարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու պատերին: Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թադեւոսը պատմեց մեզ, որ բազմիցս է հանդես եկել հայկական գերեզմանոցում ներքին պարեկություն սահմանելու մասին նախաձեռնությամբ, սակայն, քաղաքապետարանը կտրականապես հրաժարվում է հսկողություն սահմանել հայկական գերեզմանոցի տարածքում եւ թույլ չի տալիս, որ դրանով զբաղվի հայկական եկեղեցին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---