Սելինջերի որդին կհրատարակի նրա անտիպ գործերը 2 փետրվարի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» («Փրկիչը տարեկանի արտում») հանրահայտ վեպի հեղինակ Ջերոմ Սելինջերի ընտանիքը մտադիր է հրատարակել ամերիկացի գրողի անտիպ գործերը: Ինչպես հայտնել է գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, նա սկսել է աշխատել իր հոր տեքստերի վրա 2011-ին: Ըստ նրա, անտիպ գործերի ընթերցումն իր մոտ շատ հույզեր է առաջացրել, գրում է «Իզվեստիան» The Guardian-ի վրա հղումով: Նա հավելել է, որ պատասխանատվություն է զգում ընթերցողի առջև այդ տեքստերը հրապարակելու առումով: Սակայն, նա չի բացահայտել հրտարակման նախապատրաստվող տեքստերի բովանդակությունը: «Նա գրել է 50 տարի, անտիպ թողնելով գործերը, այնպես որ նյութերը շատ են»,-հավելել է գրողի որդին: Նա նաև ասել է, որ դրանք հրատարակելու համար տարիներ կպահանջվեն: «Փրկիչը տարեկանի արտում»ստեղծագործության հայտնի դառնալուց հետո Սելինջերը սկսեց վարել մենակյաց կյանք՝ հրաժարվելով հարցազրույց տալ։ 1965 թվականից դադարեց տպագրվել՝ ստեղծագործելով ինքն իր համար։ Սելինջերն արգելք դրեց վաղ ստեղծագործությունների (մինչև «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը») վերահրատարակման վրա և կանխագելեց իր նամակների հրատարակումը։ Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր բարձր պարիսպներով առանձնատանը՝ Քորնիշում, Նյու Հեմփշիր՝ արտաքին աշխարհից կտրված։ Սելինջերը մահացել է 2010 թվականի հունվարի 27-ին 91 տարեկան հասակում Նյու Հեմփշիրի իր առանձնատանը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |