Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կդիմակայեն միջուկային մաքսանենգությանը15 հուլիսի 2008 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագիրը»:«Այս քաղաքական համաձայնագիրը արտահայտում է երկու երկրների կառավարությունների մտադրությունը միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումները կանխելու, հայտնաբերելու եւ այդպիսի միջադեպերին արդյունավետ կերպով արձագանքելու Հայաստանի Հանրապետության հզորությունները մեծացնելու ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Այս համաձայնագրով ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունները նշանակալիորեն ամրապնդում են իրենց համատեղ ջանքերը, որոնք ուղղված ահաբեկիչների կողմից բարձր ռադիոակտիվության նյութեր ձեռք բերելու վտանգի կանխմանը»,-ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ասուլիսի հաղորդագրության մեջ: Այս համաձայնագիրը թվով 5-րդն է, որ ստորագրվել է ԱՄՆ կառավարության Միջուկային նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի օժանդակության նախաձեռնության շրջանակում: Մինչ այդ ստորագրվել են համաձայնագրեր Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի ու Ղրղզստանի հետ: Այս համաձայնագրերի իրականացմանն աջակցելու նպատակով այս պահին ԱՄՆ կառավարությանը գործընկերության հայտ են ներկայացրել 8 երկրներ ու 3 միջազգային կազմակերպություններ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |